Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին


Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին

  • 29-04-2011 17:49:54   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Բրյուսելում նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: Նիստում Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրոխորհրդարանի նախագահի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական