Յովիկ Աբրահամեանը կը մասնակցի Բրիւսէլում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին


Յովիկ Աբրահամեանը կը մասնակցի Բրիւսէլում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին

  • 29-04-2011 17:49:54   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը Եւրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրաւէրով մայիսի 3-ին կը մասնակցի Բրիւսէլում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կը մասնակցեն Արեւելեան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Բրիւսէլում նախատեսւում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: Նիստում Յովիկ Աբրահամեանը հանդէս կը գայ ուղերձով: Նախատեսւում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրոյցը Եւրոխորհրդարանի նախագահի հետ:
  -   Քաղաքական