Հերթական ողբերգությունը Միջերկրական ծովում


Հերթական ողբերգությունը Միջերկրական ծովում

  • 09-05-2017 23:21:26   | Լիբիա  |  Հասարակություն

 
 
ՄԱԿ-ի փոխանցած տեղեկությունների համաձայն, Լիբիայի ափերում երկու նավակների խորտակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 11 լիբիացի փախստական: 200 մարդ անհետ կորել է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության և փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչները պարզում են փախստականների նավակների վթարի հետևանքով զոհվածների և անհետ կորածների ճշգրիտ թիվը:
«Ֆրասն Պրես» գործակալության հաղորդմամբ, վկայակոչելով միջադեպից փրկված անձանց, ՄԱԿ-ը հայտարարել է. «Փախստականների նավակն իր 132 ուղևորներով ուրբաթ օրը լքել է Լիբիայի ափերը և մի քանի ժամ հետո խորտակվել է ծովում»:
Ըստ այդ հաղորդման, դանիական նավի անձնակազմը ջրից դուրս է բերել վթարի ենթարկված նավակի շուրջ 50 ուղևորի: Կիրակի օրը ձկնորսները և Լիբիայի ծովային գվարդիան փրկել են ևս 7 փախստականի կյանք:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play