Նախընտրական կրքերի թեժացումը...


Նախընտրական կրքերի թեժացումը...

  • 10-05-2017 15:10:04   | Իրան  |  Վերլուծություն

Նախագահական ընտրութիւնների նախընտրական մրցապայքարը, արդէն սկսեալ երէկւանից, թէժ կերպարանք է ընդունում..., ու բացառւած էլ չէ, որ քարոզարշաւի գալիք ու վերջին մէկշաբաթեակում աւելիով թէժանայ:
 
Մրցակցութեան առանցքում եռեակ թեկնածուներն են՝ Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռէյիսին, որոնք հակառակ հեռուստաբանավէճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարէզում վերապահ չեն փակագծերը բացելուց... չխորշելով նոյնիսկ վերագրում-ամբաստանութիւններից:
 
Սրանով, ինչ խօսք, թէ՛ հասարակական եռուզեռ է առաջանում (յատկապէս երիտասարդական խաւերում), եւ թէ՛ այսպէս ասած՝ լուռ զանգւածներին գայթակղում բուն ընտրութեանը մասնակցելուն:
 
Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին ուրբաթօրեայ հեռուստաբանավէճում, որն ի դէպ՝ տնտեսական զգայուն թեմաներն է շօշափելու, գործող նախագահի ընդդիմախօս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ-այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրաւելու  հնարքներով փորձելու է յաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
 
Միւս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին յար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդիւնաւորւեց շատ փորձագէտների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
 
Յուսանք, որ նախընտրական բազմապիսի (եւ անշուշտ՝ նորացւող) կրքերը, անկախ ընտրութիւնների արդիւնքից, չեն փոխադրւի յետընտրական փուլ ու ամէն ինչ իրենց բնականոն եւ առաւել եւս՝ խաղաղ գործընթացներով կը հունաւորւեն...:
 
 
«ԱԼԻՔ» Օրաթերթի գլխավոր խմբագիր
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play