ՀՀԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի կապակցությամբ


ՀՀԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի կապակցությամբ

  • 12-05-2017 18:02:05   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀԿ նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի կապակցությամբ։ 
 
Հայտարարությունը ստորև.
 
Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտանաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝
1. Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:
2. Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը:
3. Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին:
4. Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play