Թուրքական իշխանությունները ձերբակալում են էներգետիկայի և կրթության նախարարությունների աշխատակիցներին


Թուրքական իշխանությունները ձերբակալում են էներգետիկայի և կրթության նախարարությունների աշխատակիցներին

  • 16-05-2017 14:30:15   | Թուրքիա  |  Հասարակություն
 
Անկարայի գլխավոր դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների և Ազգային կրթության նախարարությունների 80-ից ավելի աշխատակիցների: tass-ի փոխանցմամբ` լիազորագրերը տրվել են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող ահաբեկչական կազմակերպության գործունեության հետախուզության շրջանակներում: Վերջինիս Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի 16 ռազմական հեղաշրջման փորձի մեջ: 
Նշվում է, որ այսօր առավոտյան ձերբակալությունները սկսել են իրականացնել Անվտանգության ծառայության աշխատակիցները: 
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում նախատեսվում է ձերբակալել 60 աշխատակցի, իսկ Ազգային կրթության նախարարությունում` 25, հիմնականում ուսուցիչների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

Նախարար Վահան Մարտիրոսյանը Չինաստանում հանդիպումներ է ունեցել խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ

  • 16-05-2017 15:21:30   | Թուրքիա  |  Հասարակություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 14-15-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպել է մի շարք խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների` քննարկելու տրանսպորտի, ճանապարհաշինության և ՏՏ ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները:
 
Չինական «Պոլի» ընկերության փոխնախագահ Դաի Նինգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում է «Պոլի» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում էլ առավել համակողմանի կքննարկվեն համագործակցության ուղիները:
 
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է նաև «Avic»  ընկերության փոխնախագահ Վանգ Ռունլանին: Ընկերությունը մասնագիտացած է ենթակառուցվածքների նախագծման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ճանապարհաշինության ոլորտում հետագա համագործակցության ուղղությամբ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play