Հասարակական գործիչները պահանջում են դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի և ընկերների նկատմամբ հետապնդումները


Հասարակական գործիչները պահանջում են դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի և ընկերների նկատմամբ հետապնդումները

  • 16-05-2017 17:58:06   | Հայաստան  |  Քաղաքական

Անահիտ Թարհանյանը, ով հանդիսանում է Սարի թաղի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալված Անդիաս Ղուկասյանի կինը, հանդես է եկել «Ընդդեմ քաղաքական հետապնդումների» վերտառությամբ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
 
«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա Ծռեր»  խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող Հակաճգնաժամային Խորհուրդը, որի անդամն եղել Անդրիաս Ղուկասյանը, գործել է բացարձակապես օրինական և խաղաղ միջոցներով։
 
Հատուկ քննչական ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանին, իբր նա «Սասնա Ծռերին» միանալու նպատակով հուլիսի 29-ին Սարի Թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի վարչախմբի փորձերը նման էժանագին ճանապարհով արդարացնել հուլիսյան օրերին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները և քողարկել իրականում տեղի ունեցած ոստիկանության կողմից հանրության դեմ կատարված ծանր հանցագործությունները։
 
Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ քրեական հետապնդումները, մասնավորապես հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպման և մասնակցելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Հովհաննես Ղազարյանի, Վահագն Ղումաշյանի և Գագիկ Առուստամյանի դեմ քրեական հետապնդումները։
 
Ալբերտ Բաղդասարյան
 
Ալեք Ենիգոմշյան
 
Արմենակ Կյուրեղյան
 
Եղիշե Պետրոսյան
 
Թամար Հովհաննիսյան
 
Լևոն Բարսեղյան
 
Արմեն Հովհաննիսյան
 
Ապրես Զոհրաբյան
 
Գարեգին Միսկարյան
 
Սուրեն Սահակյան»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play