«Նարվա» շախմատի դպրոցի 3 շախմատիստներ կմասնակցեն Վորոնեժում կայանալիք Ալյոխինի հուշամրցաշարին


«Նարվա» շախմատի դպրոցի 3 շախմատիստներ կմասնակցեն Վորոնեժում կայանալիք Ալյոխինի հուշամրցաշարին

  • 17-05-2017 11:41:53   | Ռուսաստան  |  Սպորտ

Հունիսի 10-21-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում տեղի կունենա աշխարհի նախկին չեմպիոն «Ալյոխինի հուշամրցաշար» անվանումը կրող շախմատի 21-րդ միջազգային մրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում կկայանան արագ, դասական, կայծակնային և Ֆիշերի շախմատ մրցաշարեր:
 
«Նարվա» շախմատի դպրոցը կներկայացնեն 1-ին կարգային 10-ամյա Գրիգոր Օսիպյանը, ով 2016թ.-ին Մոսկվայում կայացած «Շախմատային աստղեր» միջազգային մրցաշարի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնն է, Բելառուսում կայացած «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոնը, 1-ին կարգային Ալեքսանդր Կոբոզևը, 3-րդ կարգային Դավիթ Մանջոյանը:
«Նարվա» շախմատի դպրոցի պատվիրակությունը մրցավայր կժամանի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանի գլխավորությամբ:
 
 
«Նարվա» շախմատի դպրոցի լրատվական բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play