Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին


Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին

  • 17-05-2017 14:12:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 
Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:  
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play