Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հոսպիտալացված 20 տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
24-05-2017 13:52:04 | Մեծ Բրիտանիա | Հասարակություն
Մանչեստրի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Մեծ Մանչեստր կոմսության առողջապահական և սոցիալական ապահովության վարչության ղեկավարը:
Նրա խոսքերով՝ ավելացել է նաև տուժածների թիվը, որոնց բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Տուժածների թիվը 59-ից հասել է 64-ի:
Աղբյուրի տվյալներով՝ վերոնշյալ վիճակագրության փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ տուժածներից ոմանք ինքնուրույն են հասել հիվանդանոց:
Նշվում է, որ պայթյունը <Մանչեստր-արենա>-ում որոտացել է տեղական ժամանակով մոտավորապես 22:35-ին այն բանից հետո, երբ ավարտվել է ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: