«Հանուն սահմանի» խորագրով համերգի հասույթն ուղղվելու է Մատաղիսի եկեղեցու վերականգնմանը(տեսանյութ)


«Հանուն սահմանի» խորագրով համերգի հասույթն ուղղվելու է Մատաղիսի եկեղեցու վերականգնմանը(տեսանյութ)

  • 24-05-2017 15:14:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Հանուն սահմանի» խորագրով համերգաշարի առաջին համերգը կայանալու մայիսի 26-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճում․ համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Արցախի Մատաղիս գյուղի եկեղեցու վերականգնման  և բոլոր ժամանակներում զոհված դիրքապահ տղաների հիշատակը խորհրդանշող հուշակոթողի տեղադրման աշխատանքներին։ Ինչպես մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց համերգի կազմակերպիչ, «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր Վարդուհի Գասպարյանը, նախաձեռնության շրջանակներում իրեն են միացել արվեստի տարբեր գործիչներ, մասնավորապես,  Աշուղ Նազելին,  Զեյթուն մշակութային կենտրոնի թատերական խմբի ղեկավարը և  հեղինակ կատարողներ։
Ըստ նրա՝ Մատաղիսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երկու տարի առաջ հենց այնտեղ է եղել իր նախորդ գրքերից մեկի շնորհանդեսը։ 
«Այդ ժամանակ առաջարկություն ստացա հաջորդ գիրքս նվիրել Մարտակերտի շրջանին․ գրքի հետ կապված հաճախ էլ լինում Մատաղիսում և այցելում է եկեղեցի, որն այդքան էլ բարվոք վիճակում չէ, ուստի որոշեցի իմ ներդրումն ունենալ եկեղեցու վերականգնման և հարակից տարածքում փոքրիկ պուրակ հիմնելու գործում»,- ասաց Վ․ Գասպարյանը՝ հավելելով, որ համերգաշարը շարունակական է լինելու։ 
Նրա խոսքերով՝ սահմանին այսօր կանգնած հայ զինվորը շարունակում է վճռականորեն և խիզախությամբ հսկել հայրենիքի սահմանները։ 
 Նախաձեռնությանը միացած Աշուղ Նազելին իր հոգու պարտքն է համարում նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը։ 
«Սահմանին կանգնած զինվորների գործի դիմաց մեր արածը շատ չնչին է, հետևաբար սիրով եմ համաձայնել իմ ներդրումն ունենալ այդ միջոցառման կայացման գործում»,- նշեց նա։  
Զեյթուն մշակութային կենտրոնի թատերական խմբի ղեկավար Ալլա Թորոսյան, ով իր խմբի հետ անմասն չի մնում նմանատիպ միջոցառումներից, կարևորում է երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակաելու հարցը։ 
Նրա կարծիքով, որքան շատ երեխաները մասնակցեն բարեգործական և հայրենասիրական ուղղվածություն ունեցող միջոցառումներին, այնքան ավելի հայեցի կմեծանան և կճանաչեն իրենց արմատները։  
Ա․ Թորոսյանի տեղեկացմամբ՝ համերգի ընթացքում նաև փոքրիկ բեմականացում է պատրաստվել՝ նվիրված ապրիլյան քառօրյային։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play