Արթուր Ալեքսանյան. Չէի պատկերացնի, որ ինձ նվիրված նամականիշ կլինի


Արթուր Ալեքսանյան. Չէի պատկերացնի, որ ինձ նվիրված նամականիշ կլինի

  • 30-05-2017 16:15:44   | Հայաստան  |  Սպորտ

«Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո.
 
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մարվում: Փոքր ժամանակ, երբ տեսնում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի նաեւ իմը: Շնորհակալ եմ «Հայփոստ»-ին: Սա ինձ ուժ կտա հետագայում եւս բարձր պահել Հայաստանի պատիվը: Նամականիշը շատ գեղեցիկ էր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:
 
Խոսելով առաջին անգամ Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին, Ալեքսանյանն ասաց, որ Օլիմպավանը կառուցված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ ամեն բան իդեալական է:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play