«Yell Extreme Park»-ը կպարգևատրի լավագույն տուրիստական ուղղվածությամբ ստարտափին


«Yell Extreme Park»-ը կպարգևատրի լավագույն տուրիստական ուղղվածությամբ ստարտափին

  • 31-05-2017 13:05:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում «Yell Extreme Park»-ը սահմանել է հատուկ մրցանակ տուրիստական ոլորտի ստարտափերի համար։ Լինելով ակտիվ հանգստի առաջատարներից մեկը Հայաստանում «Yell Extreme Park»-ը կարևորում է այդ բնագավառի զարգացումն ու առաջխաղացումը։
 «Շատ ուրախ ենք, որ Հայաստանում կա և զարգանում է նմանատիպ հարթակ։ « Sevan Startup Summit 2017»-ը իրոք հրաշալի հնարավորություն է ցանկացած ուղղվածությամբ ստարտափի համար։ Լինելով այս ոլորտում հաջողվածներից մեկը՝  «Yell Extreme Park»-ը իր ամբողջ թիմով անելու է ամեն բան «Սամմիթ 2017»-ի կազմակերպչական խմբին աջակցելու և այն բարձր մակարդակով անցկացնելու նպատակով»,- նշեց «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։ 
 
«Yell extreme battle»-ին կարող են մասնակցել սամմիթի ուղեգիր ստացած այն ստարտափերը, որոնք իրենց գործունեությունը ծավալելու են տուրիզմի ոլորտում։ Հաղթողը կընտրվի «Yell Extreme Park»-ի կողմից՝ հուլիսի 27-ին, և կարժանանա 2500 ԱՄՆ դոլար մրցանակի։ 
Այս տարի սամմիթը տեղի կունենա հուլիսի 24-31-ը։ Սամմիթի մասնակցության հայտերը ընդունվում են www.sss.am կայքում և  «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ֆեյսբուքյան էջում։ Կա սամմիթի մասնակցության 6 ձևի հայտ ՝
Ստարտափների համար՝  http://sss.am/for-startups-2/
Ծրագրավորողների համար՝  http://sss.am/for-developers/
Ներդրողների համար՝  http://sss.am/for-investors-2/
Լրագրողների համար՝  https://goo.gl/forms/vwxeBYoFCUe0lOLD2
Լուսանկարիչների համար՝  https://goo.gl/forms/4YAE6LcMPIFDFXV52
Կամավորների համար՝ https://goo.gl/forms/5ayQUr7Z4b79TV8t1
Հիշեցնենք, որ «Yell Extreme Park»-ը կազմակերպել է «Crowdfunding» աշխարհի ամենաերկար զիփլայնը կառուցելու նպատակով, որը ոչ միայն կփոխի էքսթրիմի աշխարհը, այլ նաև կնպաստի Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացմանը: «Crowdfunding»-ին կարող եք միանալ այս լինկով՝ https://www.indiegogo.com/projects/the-longest-zip-line-in-the-world-fun#/
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play