«Երևանի ՋԷԿ»-ում կիրականացվեն պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ


«Երևանի ՋԷԿ»-ում կիրականացվեն պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ

  • 31-05-2017 19:50:49   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 31-ին «Երևանի ՋԷԿ»-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գործող էներգաբլոկի պլանային կանխարգելիչ նորոգման աշխատանքներին։ Ներկայացվել է այս տարվա հուլիսի 16-31-ին իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման ընթացքը։ Նշվել է, որ այդ ժամանակահատվածում «General Electric»-ի մասնագետների կողմից կիրականացվեն գազատուրբինային տեղակայանքի հերթական պլանային տեսչական ստուգման, ինչպես նաև էներգաբլոկի մյուս հիմնական և օժանդակ սարքավորումների կանխարգելիչ նորոգման աշխատանքներ։ Անդրադարձ է եղել  նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական  ապահովման միջոցառումներին։ 
 
Քննարկվել են նաև «Երևանի ՋԷԿ»-ում 2018թ. պլանավորված կապիտալ նորոգման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ այդ ընթացքում «General Electric»-ի կողմից կիրականացվի գազատուրբինային տեղակայանքի արդիարականացում, ինչը հնարավորություն կտա կայանի հզորությունն ավելացնել շուրջ 7 մեգավատով, իսկ ՕԳԳ-ն  բաձրացնել 1 տոկոսով։ 
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play