Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VI I I փառատոնը Նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին


Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VI I I փառատոնը Նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին

  • 01-06-2017 12:32:14   | Հայաստան  |  Մշակույթ

Թալալյան եղբայրների անվան  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ  երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
 
Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված տարբեր կամերային կազմերի համար։
 
Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։
 
Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի( Աշտարակ), Կոտայքի (Աբովյան)  մարզեր և Արցախ (Ստեփանակերտ):
 
Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլեռին (Իսրայել, Հոլլանդիա):
 
Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի  Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության,
 
« Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿ-ի, Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի,  “Հարմոնիում” ԵԶԿ Հասարակական Կազմակերպության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ:
 
Փառատոնը կիրականացվի հունիսի 7- 29-ը ընկած ժամանակահատվածում։
 
Նախատեսվում է 6 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից, իսկ ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց, որպես աջակցություն:
 
 
 
7հունիսի,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն , 19:00
 
Փառատոնի բացման համերգ.
 
Կամերային երաժշտության երեկո
 
Ծրագրում՝ Յ. Բրամս, Կ. Սեն-Սանս, Պ. Չայկովսկի, Ս. Նաղդյան, Ալ. Հարությունյան, Դ. Պոպպեր, Կ. Դավիդով, Հ. Վիլա -Լոբոս, Տ. Մանսուրյան
 
Մասնակիցներ՝ Դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Հասմիկ Բաղդասարյան /սոպրանո/, Արտյոմ Իոանիսյան /թավջութակ/ (դաս. Գ. Ռաֆայելյան), Լիլյա Առուստամյան /թավջութակ/ (Գ. Ռաֆայելյան) , Միքայել Կարախանյան /թավջութակ/( դաս. Ա. Թալալյան), Փառատոնի թավջութակահարների անսամբլ
 
Մուտքն ազատ է
 
10-17 հունիսի համերգներ մարզերում (3 համերգ)
 
Նախատեսվում են համերգներ և վարպետության դասեր
 
Ծրագրում՝ Հայկական և արևմտաևրոպական կամերային երաժշտություն
 
 25հունիսի,Գաֆէսճեան արվեստի կենտրոն, հատուկ միջոցառումների սրահ, 15:00
 
Կամերային երաժշտության երեկո
 
«Միայն Բախ»
 
Ծրագրում ՝ Յ. Ս. Բախի ամբողջական սոնատները թավջութակի /վիոլա դա գամբա/ և դաշնամուրի /կլավեսին/ համար
 
Մասնակցում են՝ Դուետ  «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/
 
Տոմսի արժեքը 3000 ՀՀԴ
 
29հունիսի ,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 19:00
 
Փառատոնի փակման համերգ.
 
Կամերային երաժշտության երեկո
 
Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ա. Վիվալդի, Լ. Բոկկերինի
 
Մասնակիցներ՝ Տիմոռա Ռոսլեր /թավջութակ/ (Իսրայել,
 
Հոլլանդիա), դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/,  Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Լուսինե Հակոբյան /դաշնամուր/, Սուրեն Խորոզյան /կլարնետ/, «Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակ» ՝ Մերի Մարգարյան  / I ջութակ/, Հայկ Վարդանյան / II ջութակ/, Վաչե Հովեյան /ալտ/ , Արամ Թալալյան /թավջութակ/, Փառատոնային նվագախումբ
 
Մուտքն ազատ է
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play