2010 թ. առաջին եռամսյակի համար Հայաստանը Հազարամյակի<br /> մարտահրավեր կորպորացիային է ներկայացրել մոտ 1մլն 772 հազար<br /> դոլարի հայտ<br />


2010 թ. առաջին եռամսյակի համար Հայաստանը Հազարամյակի
մարտահրավեր կորպորացիային է ներկայացրել մոտ 1մլն 772 հազար
դոլարի հայտ

  • 18-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, խորհուրդը հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստանի 14-րդ հատկացման հայտը, համաձայն որի 2010 թ. առաջին եռամսյակում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային է ներկայացվել 1մլն 771հազար 871 ԱՄՆ դոլարի հայտ: Նշված հայտի շրջանակներում նախատեսվում է առկա պայմանագրերի ներքո շարունակել շինարարական աշխատանքները, այն է` 17 պոմպակայանների վերականգնում, 5 ինքնահոս եւ 6 մայր ջրանցքների վերանորոգում, ինչպես նաեւ սկսել աշխատանքները Արարատի, Արմավիրի եւ Վայոց Ձորի որոշ համայնքներում ներքին ոռոգման ցանցի եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ: Հատկացման հայտի ամբողջական փաթեթը ներառում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, հատկացման նախապայմանների հաշվետվությունը, աշխատանքային պլանը, ամփոփ եռամսյակային հաշվետվությունը եւ ցուցանիշների վերահսկման աղյուսակը, ինչպես նաեւ գնումների կատարման հաշվետվությունն ու գնումների պլանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play