Համագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության միջև


Համագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության միջև

  • 16-06-2017 19:34:46   | Սյունիքի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ Սյունիքի մարզի  <<Քարահունջ>> պատմամշակութային համալիրում կնքվել է փոխհամագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և <<Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան>> հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գասպարյանը: 
 Հուշագրի նպատակն է  Հայաստանում զբոսաշրջության զարգացման և վերջինիս առնչվող բնապահպանական խնդիրների կարգավորման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նորոգման և պահպանման համապատասխանեցումը  միջազգային չափանիշներին, ինչպես նաև տեղեկատվական վահանակների տեղադում իրենց կողմից:
 
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են շարունակական համագործակցություն իրականացնել էկոտուրիստական, հեծանվային արահետների նորոգման աշխատանքներում (զբոսաշրջային երթուղիների գծանշում միջազգային չափանիշներին համապատասխան), հատուկ պահպանվող տարածքներում գծանշված երթուղիների մասին տեղեկատվության տեղադրման, երթուղիների և դրանց առնչվող ճշգրիտ ինֆորմացիան զբոսաշրջային ընկերությունների շրջանում տարածման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play