ԱՄՆ-ը պետք է տապալի Հյուսիսային Կորեայի կառավարությանը


ԱՄՆ-ը պետք է տապալի Հյուսիսային Կորեայի կառավարությանը

  • 23-06-2017 13:17:05   | Կորեա  |  Քաղաքական

 
 
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը քննադատելով Չինաստանին` Հյուսիսային Կորեային աջակցելու կապակցությամբ, ասել է. «Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության հասանելիության կանխման միակ միջոցը Չինաստանի հետ բանակցելն է»:
Բոլթոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ շրջափակման է ենթարկել Հյուսիսային Կորեային, սակայն այդ երկրի կառավարության քաղաքականությունը չի փոխվել:
Ամերիկյան «Ֆաքս Նյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բոլթոնն ասել է. «Փխենյանը շրջափակումների և դիվանագիտական ճնշումների ազդեցության տակ չի փոխել իր վարքը, և պետք է միայն տապալել Հյուսիսային Կորեայի կառավարությանը»:
Է, բայց Թրամփն ու իր վարչախումբը, առանց իր խորհրդի, հենց դա էլ փորձում են անել, օրինակ, մեկ ավիակրի հետևից երկուսն էլ են ուղարկել, նախապատրաստվում են պատերազմի, Հյուսիսային Կորեայի հետ խոսում սպառնալիքի, պատերազմով շանտաժի ենթարկելու դիրքերից, ճիշտ է, առայժ դեռ ապարդյուն: Փորձեցին թունավորել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, ճիշտ է, դարձյալ չստացվեց: Հետաքրքիր է` իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչը խոսելով Հյուսիսային Կորեայի կառավարությանն ուղղակիորեն տապալելու մասին, մտածե՞լ է հետևանքների մասին, բացի ամբողջ աշխարհում գնալով աճող ամերիկաատյացությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play