«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ «HSBC Բանկ Հայաստան»-ը<br /> ստորագրեցին պայմանագիր բնապահպանական եւ ձեռներեցության զարգացման<br /> ծրագրի շուրջ<br />


«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ «HSBC Բանկ Հայաստան»-ը
ստորագրեցին պայմանագիր բնապահպանական եւ ձեռներեցության զարգացման
ծրագրի շուրջ

  • 04-12-2009 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին Երեւանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի եւ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից «Շրջակա միջավայրի պահպանություն եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ծրագրի պայմանագրի ստորագրագրման արարողությունը: Հիմնադրամի կողմից այն ստորագրեց հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարօ Արմենը, բանկի կողմից` գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: Ծրագրի բյուջեն 36 հազար ԱՄՆ դոլար է, որից 25 հազարը, որպես դրամաշնորհ, հատկացնում է բանկը, իսկ 11 հազարը` հիմնադրամը: Նպատակն է կազմակերպել բնապահպանական տեսանկյունից անվտանգ, վերաօգտագործվող կտորե տոպրակների արտադրությունն ու լայն սպառումը, որոնք կփոխարինեն ներկայում օգտագործվող թղթե եւ պոլիէթիլենային տոպրակներին: Ըստ ծրագրի պատասխանատուների, ծրագիրը շարունակական է եւ յուրահատուկ, քանի որ լուծում է արդի գյուղական Հայաստանին բնորոշ մի շարք խնդիրներ: Ինչպես նշեց Կ.Արմենը, բարեգործական եւ ֆինանսական կազմակերպությունների այս համագործակցությունը հրաշալի օրինակ է` ուղղված մաքուր եւ անվտանգ շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությանը եւ գյուղական համայնքների կանանց շրջանում ձեռներեցության խթանմանը: Ծրագրի գործընկերն է նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որն, ինչպես եւ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, այս ծրագրին մասնակցում է առանց որեւէ շահ հետապնդելու: Թ. Սլեյթերը հայտնեց, որ թեեւ բանկը ավանդաբար բարեգործական ծրագրեր է իրականացնում ի նպաստ հասարակության խոցելի խմբերի երեխաների կրթության, սակայն համաձայնել է հիմնադրամի հետ համագործակցել այս ծրագրի շրջանակներում, ինչը կնպաստի «ոչ միայն մաքուր շրջակա, այլեւ` կայուն գործարար միջավայրի ստեղծմանը»: Ըստ «Սթար» ցանցի տնօրեն Վահան Քերոբյանի, իրենք արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել գնել տոպրակների առաջին խմբաքանակը` հազար հատ, իրենց առեւտրային ցանցում ներդնելու համար: Նախատեսվում է ստեղծել բոնուսների մի համակարգ, որով գնորդներին կխրախուսեն ապահովել տոպրակների բազմակի օգտագործումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play