Բաքուն պատրաստ է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ


Բաքուն պատրաստ է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

  • 30-06-2017 18:01:25   | Հայաստան  |  Քաղաքական

Պաշտոնական Բաքուն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցի ժամանակ առաջարկել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել: Մենք համաձայնություն ենք տվել», - ասել  Հաջիևը:
 
lragir.am-ը հիշեցնում է, որ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել, որ հուլիսին կարող է ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենալ:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play