ՍԴՀԿ-ն անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը


ՍԴՀԿ-ն անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը

  • 12-07-2017 12:53:37   | Հայաստան  |  Քաղաքական

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարութուն է տարածել, որում ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում  վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության,  մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների չեզոք հայտարարությունների հետ կապված:
 
Միջնորդ պետությունների անհասցե, առանց կոնկրետ գործողությունների կեցվածքն ազատում է պաշտոնական Բաքվի ձեռքերն ու հնարավորություն տալիս Արցախի Հանրապետության և Ադրբեջանի  շփման գծի ողջ երկայնքով իրականացնել  իրավիճակն ապակայունացնող ռազմական գործողություններ, որի հետևանքով  գրեթե անհնարին է դառնում այս երկրի հետ ցանկացած բանակցություն:
 
Նմանատիպ ահաբեկչական գործողությունները հղի են ամենաանկանխատեսելի հետևանքներով, որի անմիջական պատասխանատվությունը կրում է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև միջնորդ երկրները՝ խնդրին ուղիղ և հասցեական չմիջամտելու և ալիևյան ռեժիմին չզսպելու համար:
 
Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անընդունելի է համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը, որը բացարձակապես անհասկանալի է՝ հաշվի առնելով  հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու արդարացի զայրույթ է առաջացնում մեր հասարակությունում:
 
Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play