Աթենքում ցուցադրվել են Գագիկ Ալթունյանի<br /> ստեղծագործությունները<br />


Աթենքում ցուցադրվել են Գագիկ Ալթունյանի
ստեղծագործությունները

  • 25-11-2009 18:00:00   | Հունաստան  |  Մշակույթ
ԱԹԵՆՔ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 21-ին Տիսիոյի «Մելինա» մշակութային կենտրոնում Աթենքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հունաստանում հաստատված օտարազգիների հաջողություններին: Ինչպես հաղորդում է «Ազատ օրը», հանդիսության բացումը կատարել է Աթենքի փոխքաղաքապետ Ալեքսիա Էվերտ-Ալվերտին, ողջույնի խոսքով հանդես են եկել օտարազգի գործարարներ: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել հայազգի անվանի քանդակագործ եւ նկարիչ Գագիկ Ալթունյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play