Հայաստանի ԻՏՁՄ-ն դարձավ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ<br /> ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ<br />


Հայաստանի ԻՏՁՄ-ն դարձավ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ
ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ

  • 25-11-2009 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մակեդոնիայում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ դարձել Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Ըստ ԻՏՁՄ մամուլի ծառայության, մեկ ամիս առաջ Վրաստանում` երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման ընթացքում, կայացել էր հանդիպում ԻՏՁՄ ներկայացուցիչների եւ «Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում» կառույցի ղեկավարների միջեւ, որի արդյունքում, գնահատելով ԻՏՁՄ-ի կարողությունները, ԻՏՁՄ-ն հրավիրվել էր դառնալ այս տարածաշրջանային կառույցի կառավարման խորհրդի անդամ: Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումում (ՀԱԵ ՏՀՏ Ֆորում), որի նպատակն էր հաստատել մշտական երկխոսություն ՏՀՏ ոլորտի լայն շրջանակներում, քննարկվել են տարածաշրջանային համագործակցության մի շարք նախաձեռնություններ: Հանդիպման ընթացքում որոշվել է մեծացնել Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի անդամ կազմակերպությունների դերը, մշակել եւ իրականացնել տարածաշրջանային համագործակցության ծրագրեր: Մինչեւ 2010թ.-ի առաջին եռամսյակը նախատեսվում է տարածաշրջանային ծրագրերի առաջին տարբերակը ներկայացնել ՀԱԵ ՏՀՏ ֆորումի կառավարման խորհրդի եւ դոնորների քննարկմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play