Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին


Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին

  • 24-07-2017 17:30:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին և նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը:
 
Առանձնակի ընդգծելով սիրիահայերի արագ ինտեգրման կարևորությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում, և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Սրան զուգահեռ, մեր լիազորությունների շրջանակում նաև համապատասխան աջակցություն ցուցաբերեք այն սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն զբավել փոքր ձեռնարկատիրությամբ՝ իրենց ուրույն մասնակցությունն ունենալով մեր քաղաքի զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play