«Մեզ չեն կարող լռեցնել». Արայիկ Խանդոյանի հայտարարությունը


«Մեզ չեն կարող լռեցնել». Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

  • 26-07-2017 18:26:25   | Հայաստան  |  Քաղաքական

Արայիկ Խանդոյանի
Հայտարարությունը
 
«Սիրելի իմ հայ ժողովուրդ, իմ ազգ
Ես չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները կամ զինվորականները ներկայիս ռեժիմի կամակատարներն են։ Նրանց մեջ հայրենիքի նվիրյալները ավելի շատ են, և հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց կյանքը դնել զոհասեղանին, եթե դա անհրաժեշտ է հայրենիքին։
Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել։
Մենք ասել ենք ո՛չ ստրկությանը, մենք ասել ենք կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը։
Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով՝ մինչև մահ-գերեզման։
Մենք ասել ենք ո՛չ սաֆարովներին, պերմյակովներին, կեցցե՛ն Անդրանիկները, Նժդեհները, Չաուշները, մեր պարագայում՝ Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռերը։
 
Ի զե՛ն, ի պայքա՛ր, հանուն ազատ, անկախ մեր հայրենիքի»։
 
Արայիկ Խանդոյան
26․07․2017
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play