Հայաստանն իր գնահատականը կտա Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018 հեղինակավոր մրցանակաբաշխության ներկայացված նախագծերին


Հայաստանն իր գնահատականը կտա Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018 հեղինակավոր մրցանակաբաշխության ներկայացված նախագծերին

  • 28-07-2017 18:02:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Աշխարհի տարբեր երկրներից հաղորդակցությունների ոլորտը ներկայացնող առաջատար փորձագետներն արդեն հաստատել են Շվեցարիայի Ժնև քաղաքում անցկացվող Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018 հաղորդակցությունների ոլորտի ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության C4F Davos Awards  հանձնաժողովի կազմում աշխատելու կազմակերպիչների հրավերը:
C4F մրցանակաբաշխության կազմակերպիչները Կորպորատիվ կատեգորիաների հանձնաժողովի կազմ են հրավիրել ներկայացուցիչ նաև Հայաստանի հաղորդակցությունների ոլորտից՝ SPRING PR-ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների և արտաքին կապերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին:
Մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերին իրենց գնահատականը տալու հնարավորություն կունենան պրոֆեսիոնալներ Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Բուդապեշտից:
C4F-ը առանձնահատուկ մրցանակաբաշխություն է, քանի որ ըստ արժանվույն գնահատում է հաղորդակցման ոլորտի ակնառու պրոֆեսիոնալներին և հաղորդակցության ոլորտի ապագան կերտող ստրատեգներին: Մենք հավատում ենք, որ հաղորդակցությունը այսօր ավելի քան երբևէ, աշխարհի բարգավաճ ապագան կառուցող հիմնական շարժիչն է: Մեր թիմը վստահ է, որ Դավոս C4F 2018 մրցանակաբաշխությունը ավելի մեծամասշտաբ է լինելու և շարունակելու է ոգևորել աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցությունների ոլորտի պրոֆեսիոնալներին»,-նշում է C4F մրցանակաբաշխության հիմնադիր-տնօրեն Յանինա Դուբեյկովսկայան: 
Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F) միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010 թվականին: Դավոս C4F հեղինակավոր մրցանակը տրվում է բարձր պրոֆեսիոնալիզմ և հաղորդակցությունների դաշտում ուշագրավ գործունեություն ծավալող կազմակերպություններին և անհաներին, ովքեր իրենց հաղորդակցություններում ստեղծագործական մոտեցում դրսեվորում և ներկայանում ապագայի յուրահատուկ տեսլականով: Մրցանակաբաշխությունը ունի 3 բաժին՝ Անհատական, Կորպորատիվ և Սթարթ-ափ, 23 կատեգորիաներիում: 
Մրցանակաբաշխության մանրամասներին, հանձնաժողովի ամբողջ կազմին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով.
http://www.c4fdavosaward.com/, http://www.c4fdavosaward.com/Jury
Հիշեցնենք, որ 2017 թվականի Մարտի 14-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացած Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017 մրցանակաբաշխության ժամանակ SPRING PR-ընկերությունը իր՝ «Լինե'նք հոգատար Հայաստան» նախագծով արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների և բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը: 
2017 թվականին կազմակերպիչները բոլոր 23 կատեգորիաներում ստացել էին 86 դիմում-հայտ 5 մայրցամաքների 30 երկրներից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ