Ջրհեղեղ Տեխասում. տարերքը խլել է 30 մարդու կյանք


Ջրհեղեղ Տեխասում. տարերքը խլել է 30 մարդու կյանք

  • 30-08-2017 10:12:08   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
Տեխասում ջրհեղեղը խլել է արդեն 30 մարդու կյանք, իսկ փրկվածների թիվը հասնում է 30 հազարի: 
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նահանգի որոշ հատվածներում արձանագրվել է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում: 
 
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է աղետի գոտի և տեխասցիներին պետական աջակցություն խոստացել: 
 
Միևնույն ժամանակ Հյուսթոնում, որն ավելի շատ է տուժել ջրհեղեղից, պարետային ժամ է հայտարարվել, քանի դեռ իշխանությունները և կամավորները չեն փրկել նոր մարդկանց ջրերի տակ անցած տներից: 
 
Կամավորների թվում կան նաև Ռուսաստանից էմիգրանտներ: Հյուսթոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկություններով՝ ջրհեղեղի արդյունքում ռուս քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play