«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հարազատներն ահազանգում են. Աշոտի նկատմամբ բարոյական ճնշումներ են իրականացվում


«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հարազատներն ահազանգում են. Աշոտի նկատմամբ բարոյական ճնշումներ են իրականացվում

  • 06-09-2017 13:10:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հարազատները դիմում են արվեստագետերին ու իրավապաշտպաններին` ահազանգելով, որ Աշոտի նկատմամբ բարոյական ճնշումներ են իրականացվում։
 
Մասնավորապես, նրա ընեկրներից` Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք հետևյալը. «Բավական չէ՝ արվեստագետին փակի տակ են պահել, մի բան էլ թույլ չեն տալիս, որ նկարի։ Աշոտի մոտ ստեղծագործելու մեծ ցանկություն կա, որը բանտի ճաղերն էլ չեն կարողանում զսպել, իսկ բանտի աշխատակիցներն ամեն կերպ խոչնդոտում են՝ չեն տրամադրում նկարելու համար Աշոտին փոխանցված նյութերը։ Մի՞թե սա մարդու իրավունքների խախտում չէ: Սիրելի արվեստագետ ընկերներ ու իրավապաշտպաններ, կարո՞ղ ենք որևէ կերպ ստիպել համապատասխան մարմիններին, որ Աշոտի նկատմամբ բարոյական ճնշումները դադարեցնեն»,- նշված է գրառման մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play