«Լապշինի գործով Ադրբեջանը պարտվեց». Դավիթ Բաբայան. Artsakhpress.am


«Լապշինի գործով Ադրբեջանը պարտվեց». Դավիթ Բաբայան. Artsakhpress.am

  • 11-09-2017 14:39:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու քայլը ես համարում եմ Ադրբեջանի պարտություն:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը և հավելել, որ Ադրբեջանը կամովին երբևէ այդպիսի քայլի չէր գնա: Կան մի շարք հանգամանքներ, որոնք պարտադրել են Ալիևին՝ նման քայլ կատարելու:
 
«Պետք է նշեմ, որ Ադրբեջանում ձերբալկալության ժամանակ Լապշինը կարողացել է արժանապատիվ դիմանալ բոլոր այն տանջանքներին, որին ենթարկվել է. նրա պայմանները շատ նման էին համակենտրոնացված ճամբարներում հրեաների նկատմամբ վարվող քաղաքականությանը: Այս պարագայում չի բացառվում, որ Իսրայելը և մի շարք այլ պետություններ Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրել: Առկա են այլ առաջադեմ ուժերի միջամտությունները ևս»,-ասել է Դ. Բաբայանը
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play