Բարեգործական ջազային համերգ եւ աճուրդ՝ ի սատարումն «Թալիշ» - սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին


Բարեգործական ջազային համերգ եւ աճուրդ՝ ի սատարումն «Թալիշ» - սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին

  • 19-09-2017 23:26:56   | Հայաստան  |  Մշակույթ

2017 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ին՝ Երեւանի «MEZZO» Classic House Club»-ի դահլիճում տեղի կունենա ջազային բարեգործական համերգ եւ հայ արվեստագետների զարդերի ու նկարների աճուրդ, որից ստացված գումարը փոխանցվելու է «Թալիշ» - սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին, (ղեկավար՝ Էդուարդ Փոլատով, «Պատրիդա», Հայաստանի եւ Արցախի հունական համայնքների կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ով նախաձեռնել է  Թալիշի վերաբնակեցման ծրագիրը):
 
Միջոցառումը կազմակերպել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի կողմից, (նախագահ՝ Յուլիա Գյուլոյան, արվեստագետ, Մոսկվա)։
 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» խորագրով նախաձեռնության շրջանակներում, փախստականներին աջակցելու եւ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու միջազգային կառույցների ջանքերի ու ծրագրերի տրամաբանության համաձայն:
 
Բարեգործական համերգին հրավիրված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական այրերը, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչները, գործարարներ ու բարերարներ:
 
«MEZZO» Classic House Club -ի հասցեն է՝ Երեւան, Իսահակյան 28:  Տեղերը նախօրոք պատվիրելու համար կարելի է զանգհարել 098 206206 հեռախոսահամարով։
 
Բարեգործական միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգհարել   077 810899 հեռախոսահամարով։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play