ՀՀ նախագահն իր մարտական ընկերներին բանտում է պահում. Մտավորականը կոչ է անում ներում շնորհել նրանց


ՀՀ նախագահն իր մարտական ընկերներին բանտում է պահում. Մտավորականը կոչ է անում ներում շնորհել նրանց

  • 19-09-2017 18:15:58   | Հայաստան  |  Քաղաքական

Իհարկե խոսքը չի գնում այդ խմբի գործունեության մասին ղարաբաղյան պատերազմում: Այն միանշանակ հերոսություն էր: Ես նկատի ունեմ 2016թ.-ի հուլիսի դեպքերը: Նրանք կատարեցին որոշակի ակտիվ քայլեր, որոնք որոշ մարդկանց կողմից գնահատվում է որպես հանցագործություն: Բայց որն էր այդ քայլերի  դրդապատճառը:
 
 
Միգուցե նրանք հարձակվեցին կենտրոնական բանկի վրա՝ դրդապատճառ ունենալով կողոպտել բանկը։ Իհարկե ոչ: 
 
Միգուցե նրանք հարձակվեցին կառավարական շենքի վրա՝ դրդապատճառ ունենալով հեղաշրջում կազմակերպել։ Իհարկե ոչ:
 
Միգուցե նրանք հարձակվեցին նախագահականի վրա՝ դրդապատճառ ունենալով գերել նախագահին։ Իհարկե ոչ:
 
Միգուցե նրանք հարձակվեցին ՊՊԾ-ի գնդի վրա զենք խլելու նպատակով, Իհարկե ոչ, քանի որ նրանց հետագա քայլերից պարզ դարձավ, որ նրանք զենքի կարիք չունեին: 
 
Եվ միգուցե նրանք հարձակվեցին Ազգային ժողովի վրա՝ դրդապատճառ ունենալով կազմակերպել ահաբեկչությո՞ւն Իհարկե ոչ:
 
Եթե նրանց կողմից կատարվեին թվարկված գործողությունները, ապա նրանց արարքը իրոք կհամարվեր հանցագործություն և արժանի կլիներ պատժի: Իսկ ներկա պահին ես չեմ տեսնում հանցագործ դրդապատճառ, ուրեմն չկա և հանցագործություն: Իսկ ինչ վերաբերում է այդ օրերին տեղի ունեցած դժբախտ դեպքերին, ինձ պարզ է, որ նրանք չէին մտել ՊՊԾ գունդ՝ մարդ սպանելու նպատակով: Միգուցե այդ դեպքերը, ինքնապաշտպանության արդյունք էին: Բայց որն էր նրանց քայլերի նպատակը? Չէ որ խմբի անդամները պահանջում էին ընդամենը խոսափող՝ իրենց նպատակները հանրությանը ներկայացնելու համար: Ինչո՞ւ փակեցին նրանց բերանը։ Ինչու նրանց չտրվեց խոսափող?  Ինչու իշխանությունը անհարկի սրեց իրավիճակը, ինչու ծեծ ու ջարդի ենթարկվեցին Սասնա Ծռերի հարյուրավոր համախոհներ: Իհարկե նրանց արած քայլը արտասովոր էր և քաղքենու համար անհասկանալի: Ճողովուրդն էր, որ հասկացավ նրանց քայլի դրդապատճառը: Դրա ապացույցն էր տասնյակ հազարավոր մարդկանց ցույցը՝ ի պաշտպանություն Սասնա ծռերի խմբի: Իսկ նրանց արած քայլը, ինչպես նշում է մեր ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը -ը, ընդամենը նրանց հոգու ճիչն էր, հանրապետության ներկա մեռյալ վիճակի մասին: Նրանք ցանկանում էին ցնցել և տիրող գաղջ վիճակից հանել մեր ժողովրդին՝ թեկուզ իրենց զոհաբերության գնով: Եվ պետք է ասեմ, որ ինչ-որ չափով նրանք հասան իրենց նպատակին: Արթնացրին ոչ միայն ժողովրդին, այլև ՀՀ-ին սատարող արտաքին ուժերին: Հիշենք, որ այդ դեպքից անմիջապես հետո մենք ստացանք ռուսական զենքեր, որը բարձրացրեց մեր պաշտպանողականությունը, որի համար ես ինքս շնորհակալ եմ Սասնա ծռերին: 
Այնպես, որ ես հիմք ունեմ պնդելու, որ նրանց արածը հերոսություն էր:
Դիմում եմ Սասնա Ծռերին; Հարգելի հերոսներ, վստահեցնում եմ Ձեզ, որ ժողովուրդը գնահատում է Ձեր անձնազոհությունը, իսկ այն ոստիկանի հագուստով հանցագործները, որոնք ձեռք են բարձրացնում Ձեր վրա, վաղ թե ուշ կստանան իրենց պատիժը:
Հարգելի Նախագահ, հիշեցնում եմ որ դուք բանտում եք պահում Ձեր մարտական ընկերներինի, Դուք ներեք նրանց, և Ժողովուրդը կների Ձեզ: 
 
 
ՀԱՊՀ պրոֆեսոր՝  Էդուարդ Ն.Մանուկյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play