Սուրեն Կարայանը Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


Սուրեն Կարայանը Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

  • 26-09-2017 11:27:57   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` քննարկելու հայ-իրաքյան տնտեսական համագործակցության օրակարգը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապայմանագրային դաշտի բարելավումը՝ երկկողմ ներդրումների ներգրավման և առևտրի խթանման նպատակով։
 
Նախարար Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումները։ Նախարարն առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբին նշել է, որ Հայաստանը կարող է շատ հրապուրիչ և հետաքրքիր լինել իրաքցի զբոսաշրջիկների համար իր պատմական և գեղատեսիլ զբոսաշրջային ուղղություններով։
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play