2009թ.-ի հունվար-օգոստոսին տրամադրված վարկերի վերադարձից<br /> մուտքերը կազմել են շուրջ 6,5 մլրդ դրամ<br />


2009թ.-ի հունվար-օգոստոսին տրամադրված վարկերի վերադարձից
մուտքերը կազմել են շուրջ 6,5 մլրդ դրամ

  • 02-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 79 մլրդ դրամի վարկեր` կազմելով իննամսյա ծրագրի 86,8%-ը: Այդ թվում շուրջ 75,8 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին աղբյուրներից ստացված նպատակային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում: 3 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 98,9 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 70 մլն դրամն ուղղվել է «Կանազ» ԲԲԸ-ի ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը հունվար-օգոստոսին կազմել են շուրջ 6,5 մլրդ դրամ, որից 3,7 մլրդ դրամը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play