ԻՊ ահաբեկիչների շարքերում կռվում են 3417 ռուս զինվորականներ


ԻՊ ահաբեկիչների շարքերում կռվում են 3417 ռուս զինվորականներ

  • 26-10-2017 17:10:37   |   |  Հասարակություն

 
«Իսլամական Պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամների թվում օտարերկրացի վարձու մարդասպանների հիմնական մասը Ռուսաստանից են՝  3417 զինվորական։
 
news.mail.ru-ի փոխանցմամբ՝ նման վիճակագրություն ներկայացրել է «Soufan Group» խորհրդատվական կազմակերպությունը՝ «Խալիֆայության սահմաններից դուրս, օտարերկրացի զինվորականները, և նրանց վերադարձի վտանգը» խորագրով հոդվածում, որտեղ նշվում է, որ ԻՊ ահաբեկիչների շարքերում ներգրավված օտարազգի զինվորականների թվով  երկրորդ տեղում Սաուդիան Արաբիան է՝ 3224 , երրորդ տեղում Հորդանանը՝ 3000, այնուհետև Թունիսը՝ 2926 և Ֆրանսիան՝ 1910։
 
Ըստ վերոնշյալ հոդվածի՝  ԻՊ-ից Ռուսաստան են վերադարձել 400 զինվորականներ, Սաուդյան Արաբիայից` 760, Հորդանանից՝  250, Թունիսից՝  800 և Ֆրանսիայից՝ 271։
 
Նշվում է, որ մարտ ամսին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են զինվորականներ՝ ավելի քան 50 երկրներից։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play