ՄԱԿ-ը կոչ է արել անհետաձգելի միջոցներ ձեռք առնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար


ՄԱԿ-ը կոչ է արել անհետաձգելի միջոցներ ձեռք առնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար

  • 31-10-2017 17:28:46   |   |  Հասարակություն

 
«Պետությունները և ընկերությունները բավարար ջանքեր չեն գործադրում Փարիզյան համաձայնագրի շրջանակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- ասվում է շրջակա միջավայրի մասին ՄԱԿ-ի ծրագրային զեկույցում: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ զեկույցում նաև նշվում է, որ եթե պետությունները և ընկերությունները ամբողջությամբ պահպանեն իրենց խոստումները վտանգավոր արտանետումների դեմ պայքարելու հետ կապված, ապա 2100 թվականին աշխարհում ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով: Միաժամանակ նշվում է, որ Փարիզյան համաձայնագրի նպատակն է պահպանել ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ցածր: 
 
«Փարիզյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց մենք դեռևս բավարար ջանքեր չեն գործադրում միլիոնավոր մարդկանց տխուր ապագայից փրկելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի վերաբերյալ ծրագրի (UNEP) ղեկավար Էրիկ Սոլհեյմը: 
 
Զեկույցի հեղինակները գտնում են, որ 2020 թվականին, երբ կվերանայվեն երկրների կողմից վտանգավոր արտանետումների կրճատման պարտավորությունները,  պետությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն: 
 
Եթե ԱՄՆ-ն պահպանի 2020 թվականին համաձայնագրից դուրս գալու որոշումը, ապա իրավիճակը կարող է ավելի մռայլ լինել: 
Ավելի վաղ՝ այս տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրությունների մասին, ինչը դժգոհություններ էր առաջացրել: 
 
Բացի այդ, ՄԱԿ-ի վերոնշյալ զեկույցում տեղեկացվում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման շնորհիվ՝ 2014 թվականից ածխածնային գազի արտանետումները մնում են կայուն մակարդակի վրա: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play