200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները դանդաղ են ընթանում


200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները դանդաղ են ընթանում

  • 01-11-2017 19:17:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Շաբաթներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրիստորագրմանը: Համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի առաջիկա ամիսներին (միգուցե շաբաթներին):

Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է տեղեկատվություն նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին:

Այսպիսով, ի պատասխանմերհարցմանըպարզվեց, որ2017 թվականիհոկտեմբերի25-իդրությամբհայկականկողմի՝այդպայմանագրովվարկայինպարտավորություններիչափըկազմումէ66,6 միլիոնԱՄՆդոլար: Այլկերպասած, պայմանագիրըստորագրելուցավելի քան երկուտարիանցհայկականկողմըստացելէ200 միլիոնդոլարիզենքիցընդամենը1/3 մասը:

Ինչպես երևում է գծապատկերից 66,6 միլիոնի զենքի մեծ մասը մատակարարվել կամ արտադրվելէ2016-ի դեկտեմբերին և 2017-ի սեպտեմբերին:

Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան երկարաձգումը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքեր մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրների: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (մոտ 133.4միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը երկուամիս (մինչ 2017թ. դեկտեմբերի 31-ը):

Հ.Գ. Ինչպես նախկինում հայտնելէինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը, օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը: «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play