Սիրիայում ականի պայթյունից ռուս լրագրողներ են տուժել


Սիրիայում ականի պայթյունից ռուս լրագրողներ են տուժել

  • 07-11-2017 18:23:41   | Սիրիա  |  Հասարակություն

 
Սիրիայում ականի պայթյունից վիրավորվել է 4 ռուս լրագրող և 5 զինվորական:
 
interfax-ի փոխանցմամբ՝ Դեր Զոր քաղաքի բնակավայրերից մեկում տեղի ունեցած ականի պայթյունից տուժել են ռուսական «НТВ» և «Звезда»  հեռուստաընկերությունների լրագրողներ Իլյա Ուշենինը, Տիմուր Վորոնովը,  Կոնստանտին Խուդոլեևը, Դմիտրի Ստարոդուբսկին, վիրավորվել է նաև 5 զինվորական: Վերջիններս այդ ժամանակ կատարել են նշված վայրի ականազերծման աշխատանքներ:
 
Բոլոր տուժածներին անմիջապես տեղափոխել են Սիրիայում գործող Հմեմեյմիմ ռազմաբազա, որտեղ նրանք ստացել են առաջին բուժօգնություն:   
 
«Звезда» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Կոնստանտին Խուդոլեևը և Դմիտրի Ստարոդուբսկին նրանց ամենափորձառու լրագրողներից  են, և սա նրանց 3-րդ գործնական ուղևորությունն էր Սիրիա:
 
Իր հերթին «НТВ»-ն հայտնել է, որ այս պահին իրենց  համար ամենակարևորն այն է, որպեսզի լրագրողները շուտ տուն վերադառնան:
Բժիշկների խոսքերով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play