Հայտնաբերվել է աղիքային քաղցկեղը կանխարգելող նոր միջոց. գիտնականների խորհուրդը


Հայտնաբերվել է աղիքային քաղցկեղը կանխարգելող նոր միջոց. գիտնականների խորհուրդը

  • 16-11-2017 17:07:01   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Գիտնականների հայտնագործած նոր միջոցը թույլ կտա ոչնչացնել քաղցկեղի T- բջիջները` առանց վնասելու առողջները։ 
 
Ինչպես հաղորդում է «Корреспондент»-ը, Կարդիֆյան համալսարանի (Кардиффский  университет) գիտնականները մշակել են նոր միջոց, որը հնարավորություն կտա գտնել և ոչնչացնել անոմալ T- բջիջները, որոնք կարող են զարգացնել T- բջիջների լիֆոմա։ 
 
Լիֆոման ձևավորվում է իմունային բջիջներից՝ լիմֆոցիտներից։ Գոյություն ունեն լիմֆոցիտների երկու տեսակ՝ B-բջիջներ և T-բջիջներ։
Բժշկության մեջ վերջին զարգացումները թույլ են տալիս բուժել հիվանդներին B- բջիջների լիֆոմայից, սակայն T-բջիջներ ունեցող լիֆոման մնում է քաղցկեղի ամենաագրեսիվ և դժվար բուժվող ձևը։
 
T-բջիջներն օգտագործելով C1 կամ C2 գեներից կազմված ընկալիչները՝  պայքարում են հիվանդության հարուցիչների դեմ։
 
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն հավասար քանակությամբ B-բջիջիներ ինչպես C1, այնպես էլ C2 գեների հետ։ Հետևաբար եթե T- բջիջը վերածնվի, ապա բոլոր քաղցկեղածին բջիջները կպարունակեն այդ գեներից միայն մեկը։
 
Օրինակ՝ եթե քաղցկեղի T- բջիջները պարունակում են C1 գենը, ապա կոչնչանան միայն այդ գենով բջիջները, իսկ C2 պարունակող լիմֆոցիտները կմնան անվնաս։
Այսպիսի մեթոդը մարդկանց թույլ կտա պահպանել իմունային համակարգը։
 
«Корреспондент»-ի փոխանցմամբ՝  գիտնականներն արդեն անվանել են այն մթերքները, որոնք թույլ են տալիս կանխել աղիքային քաղցկեղը։ Դրանց մեջ են մտնում  նուռը, կարմիր  խաղողը, տանձը, սունկը, ոսպը, կանաչ ոլոռը և այլն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play