Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ

  • 23-11-2017 14:54:07   | Գեղարքունինքի մարզ  |  Տնտեսություն

 
 ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ:
Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կ.Բոթոյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցներ:
 
Ողջունելով հյուրերին՝ Ե.Տերտերյանը կարևորեց Տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սևան» ազգային պարկի էկոհամակարգի, անտառային ռեսուրսների վերահսկման ու շրջակա միջավայրի պահպանման հետ կապված այլ հարցեր:
Քննարկման ընթացքում Կ.Բոթոյանը ներկայացրեց մարզում բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:
Կողմերը շնորհակալություն հայտնելով միմյանց՝ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել հետագա փոխգործակցությունը։
Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանի գլխավորած պատվիրակութունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Ա.Ավետիսյանի հետ իրականացրեց անվանական ծառատունկ:
Աշխատանքային այցն ամփոփվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում, որտեղ Ե.Տերտերյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, խորհրդակցության ժամանակ տվեց համապատասխան հանձնարարականներ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play