Տափօղակով հոկեյի Հայաստանի երիտասարդական հավաքականը<br /> մասնակցեց միջազգային մրցաշարի<br />


Տափօղակով հոկեյի Հայաստանի երիտասարդական հավաքականը
մասնակցեց միջազգային մրցաշարի

  • 28-08-2009 21:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-27-ին Բաթումում անցկացվեց տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար: Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով նախ պարտվեց աշխարհի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակից` Ուկրաինայի ընտրանուն (2:16), ապա հաղթեց Թբիլիսիի (7:4) եւ Բակուրիանիի (5:3) թիմերին ու գրավեց 2-րդ տեղը: Հոկեյի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ, 65 երկրների ցանկում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Ի դեպ վարկանիշ ունի 46 երկիր: Նշենք նաեւ, որ անցյալ տարի Իռլանդիայում անցկացված աշխարհի առաջնության մասնակցությունից զրկվեց Հայաստանի հավաքականը (այդ երկրի դեսպանության մեղքով) արդյունքում Հայաստանի թիմը վարկանիշային ոչ մի միավոր չվաստակեց:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play