Հնարավոր է բրազիլական կազմակերպությունները ներդրումներ<br /> կատարեն «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար <br />


Հնարավոր է բրազիլական կազմակերպությունները ներդրումներ
կատարեն «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար

  • 05-08-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով օգոստոսի 5-ին Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա, մասավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրերին: Նախարարը հայտնել է, որ հոկտեմբերին ավտոմայրուղու կառուցման հետ կապված Երեւանում կանցկացվի դոնոր կազմակերպությունների հավաք: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի, իր հերթին Մ.Նիկոդեմոսը նշել է, որ Բրազիլիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի: Դեսպանը չբացառեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար ներդրումներ կկատարեն նաեւ բրազիլական կազմակերպությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play