Ձմեռային Օլիմպիադային մասնակցելու համար Հարավային Կորեա կժամանի Հյուսիսային Կորեայի սպորտի նախարարը և ավելի քան 200 երկրպագու


Ձմեռային Օլիմպիադային մասնակցելու համար Հարավային Կորեա կժամանի Հյուսիսային Կորեայի սպորտի նախարարը և ավելի քան 200 երկրպագու

  • 06-02-2018 12:53:35   |   |  Հասարակություն

 
Հյուսիսային Կորեան Սեուլին ծանուցել է, որ 2018 թվականի ձմեռային Օլիմպիադային մասնակցելու համար Հարավային Կորեա կժամանի 280 հոգուց բաղկացած պատվիրակությունը Սպորտի նախարար Կիմ Իլ Գուկի գլխավորությամբ: 
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ազգային միաբանության գործերով հարավկորեական նախարարությունը: 
 
Վերջինիս տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) պատվիրակությունը, այդ թվում երկրպագուներ և լրագրողներ, Հարավային Կորեա կհասնեն ավտոբուսներով ապառազմականացված գոտու ավտոճանապարհով: 
 
Ինչպես հաղորդել է «Րյոնհապ» գործակալությունը, պատվիրակության կազմում կլինեն ԱՕԿ-ի չորս ներկայացուցիչ, 229 երկրպագու, թեքվանդոյի ցուցադրական ելույթների 26 մասնակից և 21 լրագրող: 
 
Նշվենք, որ Օլիմպիադան Հարավային Կորեայում կանցկացվի փետրվարի 9-25-ը:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play