Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  • 28-03-2018 18:09:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանների եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: 
 
Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին:
Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարականներ է տվել քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play