Եգիպտոսում գազի պահեստ են պայթեցրել


Եգիպտոսում գազի պահեստ են պայթեցրել

  • 27-04-2011 13:37:15   | Եգիպտոս  |  Միջազգային
Ապրիլի 27-ին եգիպտական ալ- Սաբիլ գազի պահեստում, որը տեղակայված է Իսրայելի սահմանի մոտ, մեծ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Ասոշիեթեդ Պրես գործակալությունը: Պայթյունի եւ դրանից առաջացած հրդեհի պատճառով հարկադրված դադարեցվել է խողովակաշարի շահագործումը, որը եգիպտական գազը էր արտահանում: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հայտնվում: Ինչպես հայտնում է գործակալությունը, պահետը հարձակման է ենթարկվել: Նշվում է, որ 2011 թ-ին զինված մարդիկ արդեն մեկ անգամ փորձել են պայթեցնել ալ- Սաբիլը, բայց պայթուցիչը չի աշխատել: Հիշեցնենք, որ Եգիպտոսը գազ է արտահանում Իսրայել, Սիրիա եւ Հորդանան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play