Կասպերսկու որդու առեւանգման բոլոր մասնակիցները ձերբակալվել են


Կասպերսկու որդու առեւանգման բոլոր մասնակիցները ձերբակալվել են

  • 27-04-2011 13:35:19   | Ռուսաստան  |  Միջազգային
Մոսկվայի Պրեսնյայի դատարանը Իվան Կասպերսկու առեւանգման բոլոր ենթադրյալ մասնակիցների ձերբակալման թույլտվություն է տվել: Ավագ Նիկոլայ Սավելյեւը լիովին իր մեղքն ընդունել է: Նրա խոսքերով, ինքն առեւանգվածին հարազատ որդու պես է վերաբերվել: «Իվան Կասպերսկին դա կհաստատի»,- ասաց նա: Մյուս երկու կասկածյալները` Ուստիմչուկը եւ Գրոմովը, խոստովանեցին, որ մասնակցել են առեւանգմանը, եւ մեղադրել են Սավելյեւին խաբեության եւ իրենց վրա ճնշում գործադրելու մեջ: Կրտսեր Սավելյեւն ու իր մայրը ժխտում են այն փաստը, որ առնչություն են ունեցել առեւանգման հետ: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, դատի ժամանակ Նիկոլայ Սավելյեւը հայտարարել է, որ իր կինը առեւանգման հետ կապ չունի: Այնուամենայնիվ, Լյուդմիլա Սավելյեւային նույնպես կալանավորել են: 29-ամյա Նիկոլայ Սավելյեւն իր մեղքը չի ընդունում: Կասկածյալների պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play