Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ


Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ

  • 07-04-2018 19:20:09   | Իրան  |  Վերլուծություն

Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան դրոյթներով ամրագրւած համակարգային նոր փոփոխութիւններն սկիզբ առան համապատասխան լիազօրութիւններով օժտւած 4-րդ նախագահի՝ դոկտ. Արմէն Սարգսեանի ընտրութեամբ՝ Ազգային ժողովի կողմից: Իսկ երկու օր անց՝ ապրիլի     9-ին, կայանալու է նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութիւնը՝ Ծիծեռնակաբերդի Կարէն Դեմիրճեան անւան յուշահամալիրում:
 
Նորընտիր նախագահի մանդատն հաստատելուց յետոյ, արդէն պառլամենտական համակարգի անցած ՀՀ Ազգային ժողովը ներկայիս կառավարութեան գործունէութիւնն աւարտւած համարելով՝ միջամուխ է լինելու նոր վարչապետի ընտրութեան ու վերջնիս գլխաւորութեամբ կառավարութեան նոր կաբինետ ձեւաւորելու պարտականութեանը:
 
Նո՛ր նախագահ, նո՛ր վարչապետ ու նո՛ր կառավարութիւն՝ Հանրապետութեան պառլամենտական նո՛ր համակարգով…
 
Անշուշտ, 2018 թւականը վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան 27-ամեայ կենսագրութեան շրջադարձային տարեթիւ է հանդիսանալու, համընկնելով պատմական ծանրակշիռ այն տարեթւի 100-ամեակին՝ 1918 թ. Մայիսի 28-ին, որի հիմքում էլ ամրակայւել է Հայոց պետականութեան անկախութեան գաղափարի կենսագործունէութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան հռչակմամբ:
 
….Ու սկսեալ նորընտիր նախագահի երդման արարողութիւնից եւ Հայաստան երկրում համակարգային նոր կառոյցների ձեւաւորումից, ընդհուպ մինչեւ այդ բոլորի զօրեղացման ու կայացման խորհուրդ պատգամի՝ Սարդարապատեան դարակերտ յաղթանակի 100-րդ տարեդարձի նշանաւորումը, բարոյական ծանրակշիռ պարտք է վիճակւած բոլորիս, որպէսզի համազգային միասնականութեամբ ու պետականամէտ կեցւածքներով ընդառաջ գնանք եւ նորանոր ուղիներ հարթենք Հայաստան աշխարհի ու բովանդակ հայութեան արժանավայել ապագայի սիրոյն…:
 
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play