Ռոհանին ԱՄՆ-ին «կոշտ» պատասխան է խոստանում գործարքից դուրս գալու դեպքում


Ռոհանին ԱՄՆ-ին «կոշտ» պատասխան է խոստանում գործարքից դուրս գալու դեպքում

  • 09-04-2018 15:07:31   | Իրան  |  Հասարակություն

 
ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: 
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: 
 
«Մենք չենք խախտի համաձայնագրի պայմանները, բայց նրանք (նկատի ունի ԱՄՆ-ին) պետք է իմանան, որ կզղջան, եթե խախտեն գործարքը: Մեր պատասխանը շատ ավելի կոշտ, քան նրան պատկերացնում են, և նրանք դա կտեսնեն արդեն այս շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Իրանն արդեն իսկ վերանայել է գործարքի տարբերակներ, այդ թվում՝ առանց Վաշինգտոնի մասնակցության: 
 
Նշենք, որ հունվարին Դոնալդ Թրամփը սպառնացել էր դուրս գալ վերոնշյալ գործարքից, եթե եվրոպական երկրները չկարողանային «շտկել գործարքի հրեշավոր բացթողումները»: Հենց այդ ժամանակ ԱՄՆ նախագահը երկարաձգեց Թեհրանի վրայից պատժամիջոցները մասնակիորեն հանելու ռեժիմը՝ միաժամանակ հայտարարելով, որ այդ երկարաձգումը կլինի վերջինը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play