Եթե Ադոլֆ Հիտլերի և ուրիշների դեմը խաղ կար, ուրեմն սրանք ո՞վ են. Սամվել Հարությունյանը կոչ է անում միանալ Սերժ Սարգսյանին մերժողներին (տեսանյութ)


Եթե Ադոլֆ Հիտլերի և ուրիշների դեմը խաղ կար, ուրեմն սրանք ո՞վ են. Սամվել Հարությունյանը կոչ է անում միանալ Սերժ Սարգսյանին մերժողներին (տեսանյութ)

  • 13-04-2018 18:12:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Այսօր հայ ժողովրդի գերագույն խնդիրն ազատագրումն է»,- համոզված է Արցախյան ազատամարտի մասնակից, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.) Սամվել Հարությունյանը: 
 
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ բոլոր ուժերը, նաև շարքային քաղաքացիները ժամանակավորապես պետք է մի կողմ դնեն բոլոր հակակրանքները, տարակարծությունները, տարաձայնությունները և համախմբվեն արդեն իսկ ձևավորված շարժման շուրջ: 
 
«Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի կարող երկար անտարբեր մնալ. Ասում են՝ ոչինչ էլ չի փոխվի կամ սրանց դեմը խաղ չկա. Ուրեմն հիշե՛ք միայն Աստծո դեմ խաղ չկա. Եթե Նապոլեոն Բոնապարտի, Ալեքսանդր Մակեդոնացու, անգամ Ադոլֆ Հիտլերի և ուրիշների դեմը խաղ կար, ուրեմն սրանք ո՞վ են, սրանց դեմն էլ խաղ կա»,- վստահեցրեց Ս. Հարությունյանը՝ շեշետելով, որ ինքը համոզված է՝ «Հաշված օրերի ընթացքում հայ ժողովուրդը կթոթափի այս արյունոտ լուծը և միապետական կարգերը»: 
 
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով՝ Սերժ Սարգսյանն ուզում է սեփական իշխանությունը ոչ միայն ցմահ պահպանել, այլև ժառանգել փեսային, հետևաբար այս վճռական պահին պետք է իրենց դիրքորոշումը և կարծիքը հայտնեն, նաև Ազատության հրապարակ գան աշխարհահռչակ հայերը:
 
«Ուզում եմ առաջին հերթին դիմել նրանց, ում անձնապես ճանաչում եմ: Մեծագույն շանսոնյե, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին պատիվ եմ ունեցել Գորիսում հյուրընկալել այն ժամանակ, երբ քաղաքապետ էի: Նրա վաստակը գնահատելով՝ Գորիսի իշխանությունը նրան Գորիսի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց, և բաժակաճառի ժամանակ ես նրան կոչ արեցի իր ներդրումն ունենալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր կոչ եմ անում հարգելի Շառլ Ազնավուրին արտահայտել իր պատկառելի կարծիքը, նաև մի քանի օրով գալ հայրենիք ու Ազատության հրապարակում հավաքել հարյուր-հազարավոր հայերի»,- ընդգծեց Ս. Հարությունյանը՝ նույն կոչով դիմելով նաև Սերժ Թանկյանին, Հարութ Փամբուկչյանին: 
 
Նա փաստեց, որ անձամ իր ընտանիքի հետ միասին առավելագույն մասնակցություն է ունենալու Ազատության հրապարակից սկսվող պայքարին, քանի որ այդ պայքարը համարում է սրբազան, իսկ դրան մասնակցությունը՝ մեծ պատիվ յուրաքանչյուր հայորդու համար՝ անկախ տարիքից ու սեռից: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play