Նիկոլ Փաշինյանը եւ երթի մասնակիցները հասել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ


Նիկոլ Փաշինյանը եւ երթի մասնակիցները հասել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ

  • 17-04-2018 13:03:29   | Հայաստան  |  Քաղաքական

Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է <<Նոյյան Տապան>>ի թղթակիցը, այս պահին Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ երթի մասնակիցները հասել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։

Այստեղ ցուցարարների կողմից կամավոր սկզբունքով ստեղծվեց խումբ, որը կմնա դատախազության շենքի տարածքում, իսկ երթի մյուս մասնակիցները կշարունակեն քայլերթը դեռեւս անորոշ ուղղությամբ։

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play