Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելել. ՄԻՊ


Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելել. ՄԻՊ

  • 17-04-2018 18:47:13   | Հայաստան  |  Իրավունք

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
 
Միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։
 
Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:
 
Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:
 
Մինչ այդ հայտնել էինք, որ շուրջ 80 ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play